Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

«ԱՄՆ քաղաքականության հինգ հնարավոր փոփոխությունները՝ ընտրություններից հետո»․ #Reuters

123
Այսօր, 12:19
«ԱՄՆ քաղաքականության հինգ հնարավոր փոփոխությունները՝ ընտրություններից հետո»․ #Reuters

ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակը կարող է հանգեցնել նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության վերանայմանը։ Այս մասին գրում է Reuters-ը։ Նշվում է, որ հունվարից Դեմոկրատական կուսակցությունը կկարողանա որոշել օրենսդրական աշխատանքի օրակարգը և բյուջետային լիազորություններն օգտագործել վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար։

Reuters-ի մատնանշած հնարավոր փոփոխությունների թվում է Իրանի դեմ պատերազմի սահմանափակումը։ Դեմոկրատները կարող են կրճատել պաշտպանական ծախսերը կամ արգելափակել պետական պաշտոններում նշանակումները, որպեսզի ստիպեն Թրամփին ստանալ Քոնգրեսի թույլտվությունը՝ ռազմական գործողությունները շարունակելու համար:

Սպասվում է նաև Ուկրաինային տրամադրվող աջակցության ավելացում։ Reuters-ի հաղորդմամբ՝ դեմոկրատները կարող են նախաձեռնել Կիևի համար օգնության նոր փաթեթի վերաբերյալ քվեարկություն։

Բացի այդ, դեմոկրատները կարող են սահմանափակել կամ դադարեցնել Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը։ Դեմոկրատները կարող են նաև օգտագործել բյուջետային լծակները՝ ռազմական ծախսերը սահմանափակելու և վարչակազմի կողմից կասեցված արտաքին օգնության տրամադրումը վերականգնելու համար

Առանձին ուղղություն կլինի Լատինական Ամերիկայում ԱՄՆ քաղաքականության նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, այդ թվում՝ Վենեսուելայում ԱՄՆ գործողությունների և Կուբայի նկատմամբ պատժամիջոցների հարցում։