Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով

126
Երեկ, 10:00
Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով

Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը նոյեմբերի 4-ին ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Կարապետյանի նկատմամբ նոր քրեական հետապնդումը կապված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը շուրջ 64,5 մլրդ դրամի ենթադրյալ վնաս պատճառելու գործի հետ։

Հակակոռուպցիոն դատարանում ամբողջ գիշեր քննարկվել է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցով որոշումը։

Դատարանը Սամվել Կարապետյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։