Զելենսկին Թրամփի բանագնացների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկուկես ժամ տևողությամբ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ նվիրված եռակողմ բանակցությունների նախապատրաստմանը։ «Ուկրաինան պատրաստ է անհրաժեշտ քայլերի, մեր առաջարկները հստակ են, և մենք դրանք փոխանցել ենք ամերիկյան կողմին»,- գրել է նա թելեգրամյան իր ալիքում։ Զելենսկու խոսքով՝ նախօրեին Բրյուսելում Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ՆԱՏՕ-ի, Համաշխարհային բանկի և գործարար համայնքի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել՝ նվիրված հետպատերազմյան վերականգնման հարցերին, իսկ այսօր տեղի կունենա հանդիպում՝ նվիրված Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ ԱՄՆ հատուկ բանագնացների հետ զրույցի ընթացքում քննարկվել են նաև հակաօդային պաշտպանության հարցերը, մասնավորապես՝ Patriot համակարգերի համար հրթիռների անհրաժեշտությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ Drone Deals ձևաչափը։ «Խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ հետպատերազմյան անվտանգության երաշխիքները պետք է իսկապես անսասան և ամուր լինեն»,- նշել է Զելենսկին։ Ավելի վաղ Ուիթքոֆի հայտարարել էր, որ ԱՄՆ միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև աշխատանքային մակարդակով բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում։ |

«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
8603:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
8002:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
14100:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
10700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
116Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
123Երեկ, 23:36
