Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

«Համազգային դիմադրություն կամ ընդդիմադիր դաշտի վերացում․ այլ տարբերակ կարծես թե չի թողնվել»․ Նարե Սիմոնյան

66
Այսօր, 11:48
«Համազգային դիմադրություն կամ ընդդիմադիր դաշտի վերացում․ այլ տարբերակ կարծես թե չի թողնվել»․ Նարե Սիմոնյան

Արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սամվել Կարապետյանը, ինչպես և սպասելի էր, 1 ամսով կալանավորվեց։
Այն ամենն, ինչ պետք է իմանալ նիկոլական «ժողովրդավարության» մասին. ընտրություններից ընդամենը 5 ամիս անց համապետական ընտրություններին մասնակցող 3 ամենախոշոր ընդդիմադիր ուժերի առաջնորդները բանտում են։ Կասկածում եմ, որ նման երևույթ կգտնեք ամենաբռնատիրական ռեպուտացիա ունեցող երկրներում։
Համագործակցություն և համազգային դիմադրություն կամ ընդդիմադիր դաշտի ամբողջական վերացում։ Այլ տարբերակ կարծես թե չի թողնվել։

Աղբյուրը`   Նարե Սիմոնյան