Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով

62
Այսօր, 10:42
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով

Հոկտեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ էներգետիկ ըմպելիք օգտագործելու և ծխախոտ ծխելու հետևանքով «Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Արտաշատի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի անչափահասի բուժօգնության է տեղափոխել բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ա․Ե․-ն է։ Երեխայի պապիկը՝ Արարատի մարզի բնակիչ 71-ամյա Գրիշա Մ․-ն հայտնել է, որ թոռնիկը հոկտեմբերի 9-ին խմել է էներգետիկ ըմպելիք և ծխել ծխախոտ, ինչի հետևանքով էլ ստացել է վերը նշված թունավորումը։