«Դեմոկրատների հաղթանակից հետո Թրամփի ռազմական նախագծերը հայտնվել են վտանգի տակ»․ #Axios
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք խոշոր ռազմական նախագծեր, այդ թվում՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը և «Ոսկե նավատորմ» ծրագիրը, կարող են չեղարկվել կամ սառեցվել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից Քոնգրեսում մեծամասնությունը կորցնելուց հետո։ Այս մասին, հղում կատարելով պաշտպանական ոլորտի վերլուծաբաններին, հայտնում է Axios-ը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ փորձագետները համակարծիք են, որ 1,5 տրիլիոն դոլարի չափով պաշտպանական բյուջեի հաստատման հեռանկարներն այժմ խիստ անորոշ են, քանի որ այն պարզ մեծամասնությամբ արագ հաստատելու հնարավորությունն այլևս հասանելի չէ։ «Այս բոլոր ծրագրերը վտանգված են։ Ամենայն հավանականությամբ, ռազմական բյուջեի վերաբերյալ որևէ որոշում չի ընդունվի»,- Axios-ը մեջբերում է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի փորձագետ Թոդ Հարիսոնի խոսքերը։ Բացի այդ, պորտալի տեղեկություններով՝ դեմոկրատների հաղթանակը կարող է հանգեցնել Իրանում իրականացված ռազմական գործողության լայնածավալ հետաքննությունների, ինչպես նաև Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի նկատմամբ իմպիչմենթի հնարավոր գործընթացի։ Նշվում է, որ իրավիճակն ավելի է բարդանում նաև Քոնգրեսում հանրապետական առանցքային օրենսդիրների մանդատների կորստի պատճառով։ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը կորցրել է վերահսկողությունը Քոնգրեսի երկու պալատների նկատմամբ։ |

«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
8603:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
8002:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
14100:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
10700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
116Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
123Երեկ, 23:36
