«Գերիների և անհետ կորածների հարցը պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման, ինստիտուցիոնալացման կետում». Արարատ Միրզոյան
![]() «Որտե՞ղ են այս բյուջեում գերիների վերադարձի հարցով զբաղվելու ծրագրերը»,- ԱԺ-ում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը: Միրզոյանը պատասխանեց. «Գերիների և անհետ կորածների հարցը պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման, ինստիտուցիոնալացման կետում։ Երբ մենք խոսում ենք խաղաղության ամրապնդումից, համաձայնագրի կնքումից, համագործակցության հաստատումից, բոլորս հասկանում ենք, որ խաղաղության հաստատումից բացի կա հաշտեցման երկար գործընթաց, և սա չի կարող լինել առանց գերիների, ընդհանրապես հումանիտար հարցերի, նաև անհետ կորածների հարցերի ամբողջական հասցեագրման: Սա հարց է, որն իր ամբողջական լուծմանը դեռ սպասում է»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
