«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Իրավիճակը շատ պարզ է։ Հիմա 64 միլիարդ դրամի չարաշահումը եղե՞լ է, թե՞ չի եղել, որովհետև ամեն ինչ պետք է սկսվի այդ հարցի պատասխանից»,- այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյլա հարցին և դիտարմանը, որ ընդդիմության գնահատմամբ՝ այն քաղաքական հետապնդում է։ «Եթե Հայաստանի իրավապահ մարմինները՝ Քննչական կոմիտեն, դատախազությունը, գնացել են այդպիսի քայլի՝ իմանալով, որ լինելու են նման շահարկումներ, դա նշանակում է՝ առնվազն որոշակի ծանրակշիռ հիմք ունեն այս իրավական գործընթացը սկսելու։ Եվ ես կարծում եմ, որ մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն բավականին երկար ժամանակ, ընդ որում՝ արդեն երևի մոտավորապես, ինչքա՞ն ասեմ, 30 և ավելի տարի, երբ կոնկրետ դեպքի մասին է խոսվում, թալանը քողարկվում է, ինչ-որ տերմիններ են հնչում՝ Ադրբեջան, Ալիև, Թուրքիա և այլն, և այլն։ Այսինքն՝ մենք այդ միտումը տեսնում ենք, և հարցը հետևյալն է. այսինքն՝ եթե 64 միլիարդի չարաշահումը եղել է, ի՞նչ ուրեմն։ Հայաստանի իրավապահ համակարգն ի՞նչ պիտի անի։ Բնականաբար, պիտի գործի, և դա ժողովրդի պահանջն է և պայմանը։ Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել։ Մենք, ի վերջո, մեր, այսպես կոչված, բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք»,- նշեց Փաշինյանը։ |

«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
8603:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
8002:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
14100:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
10700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
116Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
123Երեկ, 23:36
