«Պրոցեսը տանում է դեպի դա, որ պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու հարցով»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մենք սկսել ենք այլընտրանքի ձևավորման նախապատրաստություն, ինչպես մեր ժողովրդին խոստացել ենք, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա»,- այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը գործնականում սկսե՞լ է ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական նախապատրաստություն, և արդյոք կա՞ գործընթացի հստակ ճանապարհային քարտեզ։ «Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց գիտեք նաև, որ ԵԱՏՄ-ի գործընկերները բարձրացնում են կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու հարցը։ Ես նախկինում ասել եմ, որ այս պահին հանրաքվեի առարկա գոյություն չունի, որպեսզի մենք կարողանանք հանրաքվե անցկացնել։ Որպեսզի մենք այդ հարցով հանրաքվե անցկացնենք և Հայաստանի՝ Եվրամիությանն անդամագրվելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք, և մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ակնհայտ է ինձ համար, որ պրոցեսը տանում է նրան, որ մենք ի վերջո 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք Եվրամիության լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով, մանավանդ որ մենք ունենք գործող օրենք»,- նշեց նա։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
