Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել
![]() Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի առաջնության երկրորդ դիվիզիոնի՝ մինչև 20 տարեկանների «Ուբերլանդիա» – «Մամորե» կիսաեզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավար Ֆերնանդո Պատրիկը խաղի ընթացքում 53 կարմիր քարտ է ցույց տվել։ Այս մասին հայտնում է CNN Brasil-ը։ Երկրորդ խաղակեսում, երբ «Մամորեն» հաղթում էր 3։1 հաշվով, զանգվածային ծեծկռտուք է սկսվել։ Դրան մասնակցել են երկու թիմերի ֆուտբոլիստները, այդ թվում՝ պահեստայինների նստարանի խաղացողները, ինչպես նաև մարզչական շտաբների ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ, «Ուբերլանդիայի» կազմում կարմիր քարտ է ստացել 24 մարդ, իսկ «Մամորեի» կազմում՝ 29-ը։ Հեռացվածների թվում եղել են ոչ միայն ֆուտբոլիստներ, այլև մարզչական շտաբի որոշ անդամներ և թիմերի պաշտոնական ներկայացուցիչներ։ Հանդիպումը ռեկորդային է դարձել կարմիր քարտերի քանակով։ Մինչ այդ հեռացումների ամենամեծ թիվը գրանցվել էր 2011 թվականի փետրվարի 27-ին Արգենտինայի առաջնության հինգերորդ դիվիզիոնի «Կլայպոլե» – «Վիկտորիանո Արենաս» հանդիպման ժամանակ, երբ մրցավարը 36 կարմիր քարտ էր ցույց տվել։ |

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
94Երեկ, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
15903.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
29203.11.2026, 18:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
46003.11.2026, 13:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
16702.11.2026, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
15402.11.2026, 14:36
