Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

«Բեռնատարը ՀՀ հաշվառում չունի»․ Դավիթ Խուդաթյան

66
Այսօր, 15:06
«Բեռնատարը ՀՀ հաշվառում չունի»․ Դավիթ Խուդաթյան

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան մամուլում հրապարակվող ակնհայտ քաղաքական շահարկումների՝ տեղեկացնում եմ, որ Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված, ճանապարհը եղել է երթևեկության նշաններով կահավորված, ինչն ակնհայտ է նաև դեպքի վայրից հրապարակված տեսանյութերում և լուսանկարներում:
Ինչ վերաբերում է բեռնատարի տեխզննման հարցին, ապա սխալ պնդում անելուց առաջ, օրինակ, կարելի էր ճշտել, արդյո՞ք ՀՀ-ում է գրանցված տվյալ փոխադրամիջոցը և ունի՞ ՀՀ հաշվառման համարանիշներ:
Բեռնատարը ՀՀ հաշվառում և ՀՀ պետհամարանիշներ չունի, հետևաբար ՏԿԵՆ-ի լիազորությունների տիրույթից դուրս է տվյալ փոխադրամիջոցի տեխզննման հարցը:
Ցավակցում եմ ողբերգական վթարի զոհերի հարազատներին, իսկ վթարից վթար ճանապարհային «փորձագետ» դարձողներին կոչ եմ անում չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկատվություն»:

Աղբյուրը`   Դավիթ Խուդաթյան