«Հուսով եմ, ԱՄՆ-ի ընտրությունները դրական ազդեցություն կունենան համաշխարհային քաղաքականության վրա»․ Էրդողան
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքները դրական ազդեցություն կունենան Թուրքիայի հարակից տարածաշրջանի և համաշխարհային քաղաքականության վրա։ «Հուսով եմ, որ ընտրությունների արդյունքները օգուտ կբերեն ամերիկյան ժողովրդին։ Հույս ունեմ նաև, որ այդ արդյունքները դրական ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի և համաշխարհային քաղաքականության վրա։ Հավանաբար, առայժմ դեռ վաղ է որևէ վերջնական եզրակացություն անելու համար», – ասել է Թուրքիայի առաջնորդը՝ լրագրողների իր խմբին տված մեկնաբանության ժամանակ, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն և ամուր հիմքերի վրա են։ «Մենք ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ ենք՝ երկարամյա ռազմավարական հարաբերություններով։ Մեր տարածաշրջանը երկար ժամանակ է, ինչ ապրում է խիստ անհանգիստ ժամանակաշրջան։ Ցավոք, պատերազմներն ու հակամարտությունները շարունակվում են մեր շուրջբոլորը։ Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի։ Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ ընտրությունների արդյունքները նպաստեն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը», – նշել է Էրդողանը։ |

«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
8603:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
8002:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
14100:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
10700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
116Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
123Երեկ, 23:36
