Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

«Դուք ստրուկն եք և ուզում եք մի ամբողջ ժողովուրդ ու պետություն ձեզ պես ստրուկ սարքել»․ Մարգարիտ Եսայան

50
Այսօր, 16:06
«Դուք ստրուկն եք և ուզում եք մի ամբողջ ժողովուրդ ու պետություն ձեզ պես ստրուկ սարքել»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հի՞շում եք, սրանք մի կարգախոս էին նետել հրապարակ․ «Ասեք, կանենք», և դա ամենևին ուղղված չէր հայ մարդուն, ՀՀ քաղաքացուն։ Չեն թաքցնում թշնամու առաջ իրենց ծառայամությունը, գործերով են ապացուցել, թշնամին ինչ ասում է, սրանք անում են։ Եվ հիմա հերթը հասցրել են ՀՀ Գլխավոր օրենքի փոփոխությանը, որն Ալիևի հերթական պահանջն է։ Հլու գնում են այդ ճանապարհով, և փորձում են համոզել, որ Ալիևի պահանջը դրա հետ կապ չունի։ Մեկն ասում է, այո՛, կա այդպիսի նախապայման խաղաղության թուղթը ստորագրելուց առաջ, մյուսն ասում է՝ չկա։ Եթե չկա նախապայման, էդ անտեր թուղթը չեղած խաղաղության մասին ի՞նչու չի ստորագրվում։ «Զադերժկան ինչո՞ւմն ա»։
Իրականում սպասում են Սահմանադրությունը փոխելուն, հետո ադրբեջանցիներով մեր երկիրը լցնելուն, երկիրը կդառնա վիլայեթ։ Իսկ դրանից հետո էլ ո՞ւմ է կարևոր լինելու ինչ-որ թուղթ իբր ինչ-որ խաղաղության մասին։
Միամիտ հարց մը՝ իսկ ինչո՞ւ դուք չեք դնում նախապայման՝ հայ գերիներին հայրենիք վերադարձնել, թշնամու զորքը ՀՀ սուվերեն տարածքից հետ քաշել, հայատյացության դասերը ադրբեջանի դպրոցներից հեռացնել, և այլ՝ մեր ժողովրդի համար կենսական, կարևոր, անվտանգային նախապայմաններ։ Չեք անում, որովհետև դուք ստրուկն եք և ուզում եք մի ամբողջ ժողովուրդ ու պետություն ձեր պես ստրուկ սարքել․․․ Չի ստացվելու․․․»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան