«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
![]() Այլընտրանքային նախագծեր խումբը հայտարարություն է տարածել․ «Այնպես չէ, թե մենք միամտորեն սպասում էինք, որ դատարանն արդարադատություն կիրականացնի։ Սակայն հաշվի առնելով փաստաբանների սպառիչ խոսքը, հրապարակված տեսանյութերը և Ծառուկյանի բացառիկ արժանապատիվ պահվածքը՝ հարյուր-հազարավոր քաղաքացիներ ակնկալում էին, որ դատարանը չի տրվի հրահանգներին և կշարժվի իր կոչմանը համապատասխան՝ օրենքի և իրավունքի շրջանակներում, և որ բանականությունը և տրամաբանությունը կհաղթեն։ Փաստը, սակայն,այն է, որ Ծառուկյանի կալանքը երկարացվեց մի գործով, որտեղ Ծառուկյանը ոչ թե պարզապես անմեղ է, այլ հենց ինքն է տուժողը։ Դատարանում ունեցած ելույթում նա ընդգծեց, որ արդար լինելու գիտակցումը ուժ է տալիս թե՛ իրեն, թե՛ բոլոր նրանց, ովքեր պայքարում են հանուն արդարության։ Բոլորս պետք է հետևություն անենք, որ չկա «իմ ու քո» քաղբանտարկյալ։ Աղբյուրը` Այլընտրանքային նախագծեր խումբ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
