Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
![]() ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Պարզվել է՝ ռուսական համարանիշներով կցորդիչով «Կամազ» բեռնատարը վարել է Երևանի բնակիչ 41-ամյա Յուրի Դավթյանը, «Opel Zafira»-ն վարել է Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ 56-ամյա Մուշեղ Գևորգյանը, «Chevrolet Volt»-ը վարել է Ապարանի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Եղիազարյանը, իսկ «Jeep Compass»-ը վարել է Արագած խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ 49-ամյա Վահրամ Ասատրյանը։ Պարզվել է նաև, որ մահացած Վ․ Ասատրյանի վարած «Jeep Compass»-ի ուղևորները հանդիսացել են Գյումրի քաղաքի բնակիչ 49-ամյա Անժելա Կյուրեղյանն ու 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը, վերջինները նույնպես մահացել են։ Իսկ վթարի հետևանքով «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել բեռնատարի վարորդ Յ․ Դավթյանը, իսկ Ռ․ Եղիազարյանն ու նրա ուղևոր Ապարանի բնակիչ 34-ամյա Գեղամ Տոնոյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, բախվել էին «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետևանքով 9 հոգի տեղում մահացել էին , 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ |

Կամիշևախայում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, 30 մարդ մնում է փլատակներում
214Երեկ, 21:01
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
301Երեկ, 18:49
ԱՄՆ Վաշինգթոն նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
276Երեկ, 14:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի հարավում գտնվող Ozon-ի պահեստին
180Երեկ, 11:31
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում չորս լցանավ է պայթել ականների վրա
308Երեկ, 11:19
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև
154Երեկ, 07:12
