Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում չորս լցանավ է պայթել ականների վրա

146
Այսօր, 11:19
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում չորս լցանավ է պայթել ականների վրա

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ չորս նավթատար լցանավ է պայթել ականների վրա՝ Հորմուզի նեղուցի հարավային երթուղով անցնելիս՝ խախտելով Թեհրանի սահմանած կանոնները։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Միևնույն ժամանակ, ևս երկու լցանավ Իրանի զինված ուժերի կողմից կալանվել է նեղուցով չարտոնված անցում կատարելու փորձի ժամանակ։

Բացի այդ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իր ուժերը խոցել են ամերիկյան MQ-9 հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք։