ԱՄՆ Վաշինգթոն նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
![]() ԱՄՆ Վաշինգթոն նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ հարձակվողը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։ Ինչպես հայտնել է Սփոքանի շրջանի շերիֆ Ջոն Նոուելսը, իրավապահները տեղեկություն են ստացել, որ տեղի բնակիչներից մեկի վրա կրակել է նրա եղբայրը։ Ժամանելով դեպքի վայր՝ շերիֆի օգնականներն ու հատուկ ստորաբաժանման աշխատակիցները փորձել են կոտրել այն տան դուռը, որտեղ տեղի էր ունեցել հրաձգությունը։ Սակայն այդ պահին նրանց ուղղությամբ նույնպես կրակ է բացվել, և նրանք ստիպված են եղել պատասխանել։ Փոխհրաձգության հետևանքով մի քանի իրավապահներ վիրավորվել են, նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ի վերջո, մասնագետներին հաջողվել է մուտք գործել շենք, որտեղ հայտնաբերել են զոհերից մեկի մարմինը։ Եվս մեկ մարդու անշնչացած մարմին հայտնաբերվել է տան բակում։ Նոուելսը հավելել է, որ կասկածյալը նույնպես զոհվել է։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: |

Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է նրանցից մեկի մահվամբ, ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց
9520:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
16816:55
Նեպալի լեռներում ուղղաթիռներ են բախվել (տեսանյութ)
21513:01
Թուրքիայի հարավ-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է տուժել (տեսանյութ)
18912:13
Հրդեհ՝ Երևանի «Պալաս» առևտրի կենտրոնում (տեսանյութ)
12411:30
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մեկին
17610:43
