Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

108
Այսօր, 07:12
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Նոյեմբերի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 4-ին, 5-ի գիշերը առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-7-ին՝ 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-8-ին լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի նոյեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.8°C (1955թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -4.2°C (2014թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.6°C

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։