Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայի հարավ-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է տուժել

118
Այսօր, 12:13
Թուրքիայի հարավ-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է տուժել

Թուրքիայում Անթալիայից Իգդիր ուղևորվող ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, հայտնում է Rudaw-ը։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02։00-ի սահմաններում՝ Բեյշեհիրից 20 կմ հեռավորության վրա։ Վթարի հետևանքով տուժել է 45 մարդ։

Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, ինչից հետո այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։