Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

«Իրանը Բաքվի բարբարոսական վարչախմբին հասցնում է տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածը». Վարդան Ոսկանյան

72
Այսօր, 00:06
«Իրանը Բաքվի բարբարոսական վարչախմբին հասցնում է տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես մի քանի օր առաջ գրել էի, Իրանի հոգևոր առաջնորդի «առանց աշխարհագրական սահմանափակման» պատասխան հարվածներ հասցնելու հրահանգն, ամենայն հավանականությամբ, վերաբերելի է նաև արհեստածին Ադրբեջանին։

Այսօր այդ երկրի հետ սահմանին իրանական հրթիռների տեղակայման լուրերից հետո իրանական թելեգրամյան ալիքները Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների դիտարկման կադրեր են հրապարակել՝ «առանց աշխարհագրական սահմանափակումների» վերտառությամբ, որոնցում երևում է բռնազավթված Արցախի հարավի Խուդափերինի կամրջի հատվածը‌, ռազմական բեռնատարի շարժ և «Կեցցե Ադրբեջանը» գրություն։

Սա, ըստ էության, մեկ օրվա ընթացքում Բաքվի բարբարոսական վարչախմբին տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածն է։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան