Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

«Փաշինյանին առաջարկում եմ պարզել՝ ինչպես է իր ենթական դարձել 100 մլն դոլար արժողությամբ հանքի սեփականատեր»․ Մեսրոպ Առաքելյան

83
Այսօր, 02:06
«Փաշինյանին առաջարկում եմ պարզել՝ ինչպես է իր ենթական դարձել 100 մլն դոլար արժողությամբ հանքի սեփականատեր»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2019-2024թթ․ բացառապես պետական պաշտոններ զբաղեցնող ՔՊ-ական պաշտոնյաներից մեկը, պաշտոնը թողնելուց ամիսներ անց պաշտոնապես դարձել է Հայաստանի ոսկու խոշորագույն հանքերից մեկի 25% սեփականատերը։
Հայաստանի արդարադատության ղեկավար Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ մեկ շաբաթվա ընթացքում պարզել, թե ում մասին է խոսքը (եթե, իհարկե, չգիտի) և պարզաբանել, թե ինչպես է բացառապես աշխատավարձ ստացող իր ենթական դարձել ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ հանքի սեփականատեր»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան