11-ամյա երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել
![]() Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։ Այս մասին գրել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «ՆԳ նախարարությունը հետևողականորեն ստուգում է անչափահասների կողմից առերևույթ թմրանյութ օգտագործելու վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկություն, սոցցանցում արված ցանկացած գրառում։ Հերթական անգամ սոցցանցում ու ԶԼՄ-ներով տարածվեց տեղեկություն, որ անչափահասին կոնֆետ են հյուրասիրել, վատացել է ինքնազգացողությունը։ Որոշ օգտատերեր առանց ճշտումների միանգամից սկսեցին տարածել անհիմն մեկնաբանություններ, թե «ինչ սարսափելի իրավիճակ է՝ անչափահասները թմրանյութ են օգտագործում» և այլն։ Թեմայի վերաբերյալ հարց հնչել է նաև Վարչապետի ճեպազրույցի ընթացքում։ Իսկ հիմա՝ իրականությունը։ Կատարված ստուգումներով պարզվել է, որ անչափահասն ալկոհոլ է օգտագործել։ Օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։ Իհարկե, անչափահասի կողմից ալկոհոլ օգտագործելն էլ մտահոգիչ է, սակայն այս դեպքում ևս ապացուցվեց, որ անչափահասի կողմից թմրանյութ ընդունելու մասին հերթական տեղեկությունը սուտ է»,– գրել է նա։ Նշենք, որ ըստ հրապարակումների՝ երեխան 11 տարեկան է։ Աղբյուրը` Նարեկ Սարգսյան |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
