Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար

85
Այսօր, 20:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է նախ պարզեն սեփական ժողովրդի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության և Եվրոմիության միջև ընտրության հարցում, ապա միայն համապատասխան քայլեր ձեռնարկեն։
«Լսեցինք Նիկոլ Փաշինյանի հերթական բառային աճպարարությունն ու ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հերթական դատողությունները։ Ոչ մի նոր բան։ Կրկին ժողովրդավարական ձևակերպումներ, Հայաստանի բնակչությանը մոլորեցնելու փորձ և որևէ կոնկրետություն չկա»,- նշել է Զախարովան։