Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

«Դե հիմա զինվոր ա, որը որ հայտնվել է ՀՀ-ում, կրիմինալ սովորական միջադեպ ա». Վիլեն Գաբրիելյան

69
Այսօր, 20:54
«Դե հիմա զինվոր ա, որը որ հայտնվել է ՀՀ-ում, կրիմինալ սովորական միջադեպ ա». Վիլեն Գաբրիելյան

Ընդդիմության նախաձեռնությամբ Ազգային ժողովում մեկնարկել է փակ հանդիպում՝ Շաքիի դեպքերը քննարկելու համար: Քննարկումը նախագահում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը: Հանդիպմանը մասնակցելու համար խորհրդարան են եկել ԱԱԾ տնօրենը, պաշտպանության և ներքին գործերի նախարարները:
Լրագրողների հետ զրույցում Վիլեն Գաբրիելյանը որոշ մանրամասներ հաղորդեց: Ի թիվս այլնի, նա հարձակումն անվանեց դժբախտ դեպք. «Դե հիմա զինվոր ա, որը որ հայտնվել է ՀՀ-ում, դժբախտ դեպք է տեղի ունեցել, որի շրջանակում կա իրավական գործընթաց: Իսկապես համարում եմ, որ նմանատիպ դեպքերը, հնարավոր և անհնարին դեպքերը, որ կապված են անվտանգության և պաշտպանության հետ, մեր քաղաքական ընդդիմադիրներն ու լրագրողական համայնքը պետք է ընդունեն զսպվածությամբ: Փաստացի, ինքը կրիմինալ սովորական միջադեպ է»:

«Դե հիմա զինվոր ա, որը որ հայտնվել է ՀՀ-ում, կրիմինալ սովորական միջադեպ ա». Վիլեն Գաբրիելյան