Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

108
Այսօր, 09:25
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը Պարսից ծոցի շրջանում՝ Քեշմ կղզու երկնքում, որսացել և ոչնչացրել են ամերիկյան MQM-170 հետախուզական երկու անօդաչու թռչող սարք, հայտնում է Tasnim-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հետախուզական անօդաչուները խոցվել են ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի կիրառած առաջադեմ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի միջոցով։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դրանք վերջին շրջանում Հորմուզի նեղուցի շրջանում Իրանի կողմից խոցված այս տեսակի արդեն հինգերորդ և վեցերորդ անօդաչու թռչող սարքերն են։