Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով

107
Այսօր, 00:43
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով

Ռուսաստանը չի ծրագրում որևէ պատերազմ Եվրոպայի դեմ, սակայն պատրաստ է պատասխանել նրա գործողություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին շրջանում բազմիցս կրկնել է, որ մենք չենք ցանկանում և չենք ծրագրում որևէ պատերազմ Եվրոպայի հետ։ Սակայն եթե Եվրոպան, ինչպես սպառնում է, ինքն է պատրաստվում պատերազմի և սկսի այն, ապա մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»,- ասել է Լավրովը: