Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը

72
Այսօր, 22:49
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը

Քալիֆորնիայում նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանության հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը: Շնորհանդեսը տեղի կունենա «Արարատ-Էսքիջյան» թանգարանում, հայտնել է Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանը:

Հավաքածուն ներառում է ավելի քան 100 հազար էջ փաստաթղթեր, նամակագրություններ, թերթեր, չհրապարակված ձեռագրեր և հետազոտական գրառումներ: Դրա թվայնացումը տևել է 16 տարի։

Արխիվը հասանելի կլինի ամբողջ աշխարհի օգտատերերին: