«Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ի հարցազրույցը՝ նախկին ՔՊ-ական, ՄԱՍ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանի հետ - Ընդդիմադիր դաշտը համախմբման փորձեր է անում, նախօրեին Սամվել Կարապետյանի տանը մի շարք ուժերի ներկայացուցիչներ հանդիպում ունեցան եւ համատեղ հայտարարություն տարածեցին՝ 4 կետից կազմված: Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության համախմբմանը և պատրաստվո՞ւմ եք միանալ ընդդիմադիր ճակատին։ - Բնականաբար, դրական կարծիքի եմ այդ համախմբման մասին, դեռևս չեմ հասկանում՝ որքանով է «ճակատ» տերմինը համապատասխանում մեր առաջարկության հետ, մենք էլ էինք, չէ՞, առաջարկում, որ ճակատով պետք է հանդես գալ։ Այդուհանդերձ, դրական եմ գնահատում, ողջունում եմ՝ երկու իմաստով: Առաջինը, որ այդպես ավելի հեշտ կլինի պայքարել մեր պետության դեմ ծառացած որոշ հարցերի կարգավորման համար, մյուս կողմից էլ ընդդիմադիր դաշտի մի հատվածը կմնա ազատ: Մինչև այս պահը, ըստ էության, օկուպացված էր Սամվել Կարապետյանի կողմից, հիմա ավելի բյուրեղանում է, այդ ուժերն ավելի միասնական հանդես կգան՝ նպատակների իրականացման համար, իսկ մնացած ընդդիմադիր դաշտը պետք է կողմնորոշվի՝ ոնց ծավալի գործունեություն։ - Կհաջողվի՞ ընդդիմությանը կասեցնել Փաշինյանի նախաձեռնած՝ սահմանադրությունը փոխելու գործընթացը։ - Դրա համար շատ հեշտ ճանապարհ կա՝ առանց ռիսկերի. խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից, հետևաբար, Նիկոլ Փաշինյանը հայտնվում է մութ սենյակում սև կատու բռնելու խնդրին, առավել ևս, որ սև կատու չկա մութ սենյակում, որովհետև եթե չկան պատգամավորներ, ապա ո՞ւմ վրա պետք է Նիկոլ Փաշինյանն աշխատի, որ բերի դաշտ՝ իրեն աջակցելու, ուստի ստիպված կգնա արտահերթ ընտրությունների, իսկ ընդդիմությունն այդ ճակատով եթե մասնակցի արտահերթ ընտրությունների, հաջողության հասնելը շատ ավելի հեշտ կլինի։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
4909:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
4909:42
«Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով»․ Տիգրան Աբրահամյան
5609:36
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
8709:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
7409:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
5209:06
