Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան

78
Այսօր, 20:24
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էլի լուրեր Եվրոպայից, էս անգամ՝ մեզ ֆիզիկապես (ու պատմականորեն) ավելի մոտ տեղերից։
Հունաստանի նախագահ Միցոտակիսը որոշել է դրսում բնակվող 3-4-րդ սերնդի հույների համար ՀԵՇՏԱՑՆԵԼ Հունաստանի քաղաքացի դառնալու գործընթացը։ Ասում է՝ պիտի էնպես անենք, որ բոլոր հույների համար հեշտանա իրենց հունական ժառանգության հետ կապ հաստատելը։
Սա կարդացի ու հիշեցի, որ մեզ մոտ կառավարությունը նախատեսում է ԲԱՐԴԱՑՆԵԼ ազգությամբ հայ դրսի քաղաքացիների համար հայկական քաղաքացիություն ստանալը։
Հունաստանի կառավարությունը նաև սերտացնելու է կապերը հունական սփյուռքի մի շարք կարևոր օջախների հետ։
Հունական սփյուռքը մոտավոր 5 միլիոն է, որը գումարվում է Հունաստանում ու Կիպրոսում բնակվող մոտավոր 10 միլիոնին»:

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան