Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

«Վլադիմիր Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն»․ Վարդուհի Սարգսյան

75
Այսօր, 20:36
«Վլադիմիր Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն»․ Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում ՍԴ-ով պետք է ընդունվեն այնպիսի որոշումներ որոնք ընդունելու համար անհրաժեշտ է առանձնահատուկ պնդերեսություն և անսկզբունքայնություն, իսկ Շաթիրյան Էդգարը, մեղմ ասած, այդքան էլ հարմար թեկնածու չէր այդ ամենի համար։
Հգ. երկու դատավորներն էլ եղել են իմ դասախոսները։