Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP

95
Այսօր, 17:25
«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP

Պերուի անտառտնտեսության և վայրի բնության ազգային ծառայության (SERFOR) աշխատակիցները Լիմայի օդանավակայանում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը։ Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Գերմանիայի երկու և Լեհաստանի մեկ քաղաքացի փորձել են սարդերի մեծ խմբաքանակը տեղափոխել Գերմանիա։ Ուղեբեռի ստուգման ժամանակ SERFOR-ի աշխատակիցները նկատել են, որ երեք ճամպրուկներում ինչ-որ բան շարժվում է։ Դրանց ներսում հայտնաբերվել է ավելի քան 3000 տարանտուլաներ՝ թաքցված կեղտոտ գուլպաների մեջ։ Սարդերը զարգացման տարբեր փուլերում են եղել՝ ձվերից և նոր դուրս եկած ձագերից մինչև խոշոր հասուն առանձնյակներ։

SERFOR-ի ներկայացուցիչ Կորա Սուարեսի խոսքով՝ Եվրոպայում մեկ կենդանի տարանտուլան կարելի է վաճառել մոտ 500 եվրոյով։ Այսպիսով, կենդանի բեռի ամբողջ խմբաքանակի արժեքը կարող էր կազմել շուրջ 1,5 միլիոն եվրո։ Բեռը տեղափոխող օտարերկրացիները ձերբակալվել են ոստիկանության կողմից։ Նրանց մաքսանենգության փորձի համար քրեական հետապնդում է սպառնում։