Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով կրկին տեղափոխել են դատարան. հետազոտվում են ապացույցները

52
Այսօր, 18:24
Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով կրկին տեղափոխել են դատարան. հետազոտվում են ապացույցները

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր կրկին «Երևան-Կենտոն» ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխվեց հակակոռուպցիոն դատարան։

«Նյուզ»-ի փոխամցմամբ՝ նիստից առաջ պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը մնում է նույնը՝ ծանր։ «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել, ցավերը թույլ չեն տալիս, երկու ամիս մեջքի վրա պառկած է, ինչը տարբեր տեսակի բարդություններ են առաջացրել, մկանների հետ կապված խնդիրներ են առաջացրել։ Դիմել ենք բժշկական հասատատություններ տեղափոխելու համար, մինչ օրս չի տեղափոխվում։ Այն մեծ ծավալի բժշկական օգնությունը, որ պետք է ստանար, չի ստացել»,- նշել է փաստաբանը։

Այսօրվա դատական նիստում հետազոտվում են ապացույցները։