Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

«Ո՞նց են քվեարկում մի իշխանության օգտին, որի օրոք ՀՀ-ն դարձել է խաղամոլության և թմրամոլության «դրախտ»»․ Ոսկան Սարգսյան

67
Այսօր, 20:54
«Ո՞նց են քվեարկում մի իշխանության օգտին, որի օրոք ՀՀ-ն դարձել է խաղամոլության և թմրամոլության «դրախտ»»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաճախ եմ լսում՝ հայերը շա՜տ ընտանիքասեր են։ Ընտանիքասեր հայերը ո՞նց են քվեարկում մի իշխանության օգտին, որի օրոք Հայաստանը դարձել է խաղամոլության և թմրամոլության «դրախտ», դժոխքի վերածելով տասնյակ հազարավոր հայ երիտասարդների կյանքը։ Թե՞ այդ քվեարկողները մտածում են, որ թմրամոլությունից և խաղամոլությունից տառապողներն ուրիշների զավակներն են, ոչ թե իրենց, իրենց ընտանիքներին ոչինչ չի սպառնում։ Սակայն այդպես չի լինում, Ճապոնիայի մոտ, ծովի խորքում երկրաշարժը դրանից հազարավոր կիլոմետրեր հեռու, ցունամի դառնալով՝ այլ երկրներում մեծ ավերածություններ է գործում։ Նմանապես հասարակության մեջ գործում է դոմինոյի էֆեկտը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան