«Պատմության վերաբերյալ «արձանագրում» անելուց ճիշտ կլիներ համացանցում որոնում տալ, ստանալ ճիշտ պատասխանները»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը պատմություն չգիտի։ Սակայն նա սիրում է իր կողմից չտիրապետած ոլորտներում «հայտնագործություններ անել»։ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով-2026» միջոցառման ժամանակ Ն․ Փաշինյանը ելութ ունենալով՝ հարցադրում է արել․ «301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չենք եղել․ ակնհայտորեն եղել ենք», ու հավելել, թե ինչի հաշվին ենք հայ եղել․ «Ակնհայտ է պատասխանը․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից, օրինակ մ․թ․ա․ 1-ին դարում ինչու ենք մենք հայ կոչվել, որովհետև մեր թագավորները հայ են եղել»։ Նիկոլ Փաշինյան, պարթևական ծագում ունեցող Արշակունիների դինաստիան Մեծ Հայքում իշխել է 66–428 թվականներին, սական մենք պարթև չենք կոչվել։ Պատմության վերաբերյալ քո ասած «ֆունդամետալ նշանակություն ունեցող արձանագրում» անելուց ճիշտ կլիներ համացանցում որոնում տալ, ստանալ հարցերի ճիշտ, ակնհայտ պատասխանները»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
4909:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
4909:42
«Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով»․ Տիգրան Աբրահամյան
5609:36
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
8709:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
7409:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
5209:06
