Հռոմի պապը վիրահատությունից հետո սկսել է այցը Լատինական Ամերիկա
![]() Հռոմի պապ Լևոն 14-րդը սկսել է 12-օրյա ուղևորությունը Լատինական Ամերիկայի երկրներ՝ վիրահատությունից երեք շաբաթ անց։ Պոնտիֆիկոսի այցի երթուղին ներառում է Ուրուգվայը, Արգենտինան և Պերուն, հայտնում է BBC-ն։ Այցի առաջին երկիրը կլինի Ուրուգվայը։ Սա վերջին չորս տասնամյակում Հռոմի պապի առաջին այցը կլինի այդ երկիր։ Այնուհետև Լևոն 14-րդը կմեկնի Արգենտինա: Արգենտինայում նախատեսված ծրագիրը ներառում է կրոնական միջոցառումներ և հանդիպումներ պետության ղեկավարների հետ։ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը X սոցիալական ցանցում ողջունել է պոնտիֆիկոսի առաջիկա այցը՝ նշելով, որ երկիրը նրան սպասում է «մեծ ուրախությամբ»։ Այցի եզրափակիչ փուլը կանցնի Պերուում, որտեղ Հռոմի պապը, ընդհանուր առմամբ անցկացրել է շուրջ 20 տարի և ունի Պերուի քաղաքացիություն։ Նա կայցելի Չիկլայոյի թեմը, որի եպիսկոպոս էր ձեռնադրվել 2014 թվականին, ինչպես նաև պատարագ կմատուցի Կուսկոյում՝ ծովի մակարդակից ավելի քան 3000 մետր բարձրության վրա։ Դրանից հետո պոնտիֆիկոսը կմեկնի Պուկալպա՝ Ամազոնի շրջանում գտնվող քաղաք։ |

«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
4909:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
4909:42
«Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով»․ Տիգրան Աբրահամյան
5609:36
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
8709:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
7409:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
5209:06
