Հռոմի պապը հաջողությամբ վիրահատվել է
922
Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2026 թ., 09:43
![]() Հռոմի պապ Լևոն 14-րդը հաջողությամբ վիրահատվել է՝ թոքի մեջ հայտնաբերված գոյացությունը հեռացնելու նպատակով, հայտնում է Vatican News-ը։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է, նախատեսված ժամկետներում և ըստ նախապես մշակված ծրագրի», որից հետո պապը տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նշվում է, որ բժիշկները դեռ պետք է պարզեն՝ արդյոք գոյացությունը չարորակ է։ Ավելի վաղ պապը և բժիշկները նշել էին, որ գոյացությունը հայտնաբերվել է պլանային հետազոտությունների ընթացքում՝ շատ վաղ փուլում, և հստակ սահմանափակված է թոքային հյուսվածքում։ Ենթադրվում է, որ վիրահատությունից հետո Հռոմի պապը հիվանդանոցում կմնա մոտ մեկ շաբաթ։ Մինչև հոկտեմբերի 20-ը նախատեսված ընդունելություններն ու հանդիպումները չեղարկվել են։ |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
