Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան

89
Այսօր, 13:42
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը ցավոք դարձել է սովորական վիճակագրություն։ Հայաստանի ճանապարհներին տարեկան մի քանի հարյուր մահվան դեպքերի պատճառները բազմազան են՝ ճանապարհների վատ կահավորում, արագության գերազանցում, վարորդների սխալ վարքագիծ և այլն։
Այս ամենը խորը վերլուծության անհրաժեշտություն ունի, ինչի արդյունքում հնարավոր կլինի էապես նվազեցնել նման վթարների հավանականությունը, սակայն կա մի խնդիր, որի լուծումը հնարավոր է և անհրաժեշտ է հրատապ իրականացնել։ Դա միջպետական ճանապարհների լուսավորության բացակայությունն է։ Մահաբեր վթարների մեծ մասը տեղի է ունենում օրվա մութ ժամերին, երբ այլ խնդիրների առկայությունն ավելի է մեծացնում վթարների հավանականությունը։
Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները, որտեղով մեքենաների ամենամեծ հոսքն է։
Ի դեպ, Հայաստանի եզակի լուսավորված միջպետական ճանապարհներից է հայ-վրացական սահմանից դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհը, որն իրականացվել է «Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ՝ Ռուբեն Վարդանյանի համաֆինանսավորմամբ»:

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան