«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին
![]() «Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիայի վրա որքա՞ն կազդի և ինչքա՞ն կթանկանա էլեկտրաէներգիան»,- ճեպարզույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ «Այս պահի դրությամբ պաշտոնապես որևէ գրություն չունենք ռուսական «Գազպրոմ»-ից, կամ «Գազպրոմ Արմենիա»-ից։ Բայց դա դեռ չի նշանակում, որ մինչև իմ աշխատասենյակ հասնելը իրողությունները չեն փոխվի, բայց ես լիահույս եմ, որ չենք ունենա նման բան»,- ասել է Մեսրոպյանը և շարունակել․ «Էլեկտրաէներգիայի արտադրության 100 տոկոս մասնաբաժնի մեջ մոտ 30-33 տոկոսը բաժին է հասնում ջերմային էլեկտրակայաններին և, հետևաբար, եթե գազը թանկացավ, ջերմային էլեկտրակայանների սակագինը՝ կախված գազի թանկացման գնից, կթանկան և նման ձևով ազդեցություն կունենա սակագնի վրա։ Օրինակ, եթե սահմանի վրա գազի ներկրման գինը կաճի 30 տոկոսով՝ միջինացված կերպով էլեկտրաէներգիայի սակագնի վրա 1,4 դրամի ազդեցություն կունենա»։ |

«Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»․ Գառնիկ Դանիելյան
15504.11.2026, 15:54
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2027թ. բյուջեի նախնական քննարկումները (տեսանյութ)
14204.11.2026, 10:00
«Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք»․ ՊԵԿ
15903.11.2026, 10:30
2027թ. բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են (տեսանյութ)
15103.11.2026, 10:00
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
16703.11.2026, 09:06
«Յուրաքանչյուր ռազմավարական որոշում կարող է ունենալ տասնամյակներով զգացվող հետևանքներ». Մհեր Մելքոնյան
18803.11.2026, 00:42
