Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով». Պեսկով

95
Այսօր, 14:54
«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով». Պեսկով

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, կանոնադրական փաստաթղթերով (ՀԱՊԿ-ի՝ խմբ.) նախատեսված են որոշակի քայլեր, իսկ հետագա ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

«Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Դուք լսել եք ՀԱՊԿ-ին մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին պաշտոնական հայտարարությունները»,- նշել է Պեսկովը։