«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին
66
Այսօր, 13:48
![]() «Վարչապետը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Արծվաշենը մի քիչ աջ կտանենք, մի քիչ ձախ կտանենք, մի քիչ առաջ, մի քիչ հետ, կգա կկպնի Հայաստանին․ դուք դա ինչպե՞ս եք պատկերացնում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին։ «Չեմ կարող պարզաբանել, որովհետև խոսքը լուծումների մասին է եղել և լուծումների վերաբերյալ պարզաբանումներ հնարավոր կլինի տրամադրել, երբ որևէ լուծում վերջնական, թղթի վրա կառաջարկվի։ Ապագան ցույց կտա, թե դա ինչպես է հնարավոր, ամեն ինչ արվում է թափանցիկ, պարզ, օրենքի տառին համապատասխան և վստահ եմ, որ յուրաքանչյուր լուծում, որը հետագայում կառաջարկվի, կամ կընդունվի, անհնար է տրվի առանց որևէ իրավական կարգավորումների»,- պատասխանեց Թովմասյանը։ |

«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
4909:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
4909:42
«Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով»․ Տիգրան Աբրահամյան
5609:36
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
8709:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
7409:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
5209:06
