Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը

80
Այսօր, 12:24
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը

2026 թվականի նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։
Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել են ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի և ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունները:
Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։
Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքներով ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը: