Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան

82
Այսօր, 12:06
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան

«Եթե ուզում եք պետության մասին իմանանք, պետք ա իմանանք բյուջեի մասին, և սա է պատճառը, որ ես առիթ-անառիթ, մի քիչ էլ արդեն զզվեցնելով, որտեղ մի հատ սուրճ եմ խմում՝ ՀԴՄ-ն հանում եմ, նկարում, ասում եմ՝ ժողովուրդ ջան, պետք ա ՀԴՄ կտրոն վերցնեք»,- «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարող ա նույնիսկ ծիծաղելի ա հնչում և թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս, ասում եմ՝ այ ժողովուրդ, էս ա ՀՀ և խաղաղության, և զարգացման, և անվտանգության երաշխավորը։ Այսինքն՝ դուք եք երաշխավորը և ձեր երաշխավորության էֆեկտիվությունը կախված ա նրանից, թե ինչքանով եք Հայաստան հայրենիքն ընկալում որպես պետություն՝ սրանից բխող իրավունքներից ու պարտավորություններից»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին