Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան

66
Այսօր, 12:18
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան

«Էն մի քանի միլիարդանոց հայտնի արբանյակը որ թռավ տիեզերք, մեզ վրա ի՞նչ նստեց, ի՞նչ օգուտ տվեց: Ի դեպ, հետո քրգործի մասին իմացա, վերջը դա ի՞նչ էր»,- դիմելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը: «Բյուջեում գրված ա, որ նոր արբանյակի բանակցություններ եք սկսում վարել, դա ինչքա՞ն է նստելու»,- շարունակեց պատգամավորը: Նախարարն ասաց. «Առաջին փորձը՝ արբանյակ ունենալու, մեզ տվել է հետևյալը, երևի թե ամենամեծ արդյունքը, որ նման ծրագիր կարող է տալ, դա մասնագիտական կարողությունների ու ռեսուրսների ձևավորումն է...»: Մանուկյանն ասաց՝ պատասխանը սպառիչ չէր:

«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան