Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

66
Այսօր, 10:30
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ միկրոավտոբուսը սպասարկում էր 511 երթուղին։