Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

«Մարդն իր սեփական ընկերության մեջ չի կարող չարաշահումներ անել»․ Հարություն Մնացականյան

81
Այսօր, 19:48
«Մարդն իր սեփական ընկերության մեջ չի կարող չարաշահումներ անել»․ Հարություն Մնացականյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ուռճացված, վախենալու թվերով ներկայացնում են չարաշահում՝ մի մարդու կողմից, ում ընկերությունը 100 տոկոս սեփական ընկերություն է։ Այսինքն՝ այս մարդը չի կարող սեփական ընկերության մեջ չարաշահում անել․․․ Սամվել Կարապետյանի կալանավորումն իշխանության ջանքերն են, որոնց նպատակը Ալիևի պարտադրած սահմանադրության ընդունումն է»։