Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան

66
Այսօր, 22:48
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միանշանակ է ու աներկբա, որ Հայաստանին պարտադրվում է Ալիևի կողմից նոր Սահմանադրություն։ Ով հակառակն է ասում, առնվազն երկսապատ ուղտ է։
Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է ու այդ մասին առաջինը հենց նա է խոսել 2024 թվականի ապրիլին։
Հետևաբար, այս օրակարգերին համախոհ, կամ աջակից ցանկացած ոք Ալիևի համախոհն ու աջակիցն է։
Ինքնիշխան պետությունն ինքն է որոշում, թե ինչ, երբ ու ինչպես պետք է անի իր տարածքում իր իրավազորությունն իրացնելիս»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան