«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
![]() Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պանելային քննարկման է մասնակցել: Նա իր խոսքում նշել է, որ իր տեսակետից ամենամեծ խնդիրը, որը պետք է ինքը լուծի երիտասարդության համար, դա խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է. «Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով, եթե պատկերավոր ասեմ, այդ վիճակում երկիրը պետք է հանձնեմ երիտասարդությանը։ Իմ կարծիքով ֆունդամենտալ հարցերն այստեղից պետք է լուծվեն: Եվ դա, նաև դրանից բխող հետագա գործողությունները, կկանխորոշեն ձեր նշած օրակարգի իրացումը: Մանավանդ հիմա, եթե հաշվի առնենք հետևյալը, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական Միության հետ, 2029 թվականին, հույս ունեմ, արդեն կհասցնենք վիզաների ազատականացման որոշումն ունենալ Եվրոմիության հետ, Ակադեմիական քաղաք նախագիծը կլինի անշրջելի: Բաց սահմաններով խաղաղ երկիր: Սա գիտե՞ք ինչ է, իմ կարծիքով, նշանակում. սա նշանակում է, որ երիտասարդությունն այս իրադրության մեջ իր որևէ ամբիցիա, նպատակ և նախագիծ իրագործելու սահմանափակում չունի»: Շարունակելով՝ վարչապետը մասնավորապես ասել է. «Իհարկե, տնտեսական կայունությունը և էներգետիկ անկախությունը նույնպես շատ կարևոր կոմպոնենտ են այս իմ նկարագրած պատկերը ամբողջական դարձնելու համար, և ես հիմա կենտրոնացած եմ այդ խնդիրների լուծման վրա: Առաջինը, իհարկե, խաղաղությունը, խաղաղության ինստիտուցիոնալացումը: Ինչքանո՞վ եմ վստահ, որ կհաջողվի այդ խնդիրը լուծել, ինչպես դասականն է ասում՝ 100%-անոց վստահություն ոչ մեկ չի կարող տալ: Բայց ես կարծում եմ, որ այդ խնդրի լուծումն իրատեսական է, բայց բավականին բարդ: Եվ այդ բարդությունների մեջ ամենևին երկրորդական տեղ չունի այն, որ այդ խնդրի լուծման ճանապարհին անհրաժեշտ է ունենալ մի ճանապարհային քարտեզ, քաղաքական խոսույթ և գաղափարաբանություն, որը համոզիչ կթվա հանրությանը՝ ընդհանրապես, և երիտասարդությանը՝ մասնավորապես: Հետևաբար՝ նաև այս դիտանկյունից և այս խնդրի լուծման համար երիտասարդության հետ շփումները շատ էական են և կարևոր»: |

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
15104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
12604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
12704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
14704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
12803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
14003.11.2026, 12:54
