«Ասում են՝ հնդիկներից հոտ ա գալիս, գյումրեցիները բռի են, ապարանցիները տարօրինակ են»․ Ալեն Սիմոնյան
![]() «Հարցս վերաբերում է ՀՀ-Թուրքիա հարաբերություններին։ Պատրաստվում ենք սահմանները բացել, բարի- դրացիություն անել, շատ լավ է։ Հարյուրամյակներով մեր մեջ զարգացրել են կենացային, հայրենասիրական երգերը, ես կողմ եմ, որ դրանք էլ հեռանան մեզնից, բայց ինչպես վարվենք մեր այն գեղեցիկ երգերի հետ, որտեղ ամեն պահի, ամեն հայի հիշեցնում են Արևմտյան Հայաստանը, ինչպես վարվենք գեղեցիկ բանաստեղծությունների հետ, մեկ տողով ասած՝ ինչպես վարվենք «Ես իմ անուշ Հայաստանի» հետ»,- «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված «Խաղաղություն և անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկման ժամանակ դիմելով ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ հարցրել է սփյուռքյան կառույցի ղեկավար, պատմության ուսուցիչը։ Սիմոնյանն արձագանքել է․ «Բայց ինչի՞ պետք ա ինչ-որ ձև վարվենք, դրանք կան, մեր մշակույթի մի մասն են, այլ հարց ա, որ դու դա սարքում ես ազգային, քաղաքական միտք։ Մենք երգ ունենք՝ մայր ջան չտխրես, խփում ենք թուրքին՝ ախպերս ու ես։ Հիմա որ Ադրբեջանում մեկը տենց մի բան ասի, ստեղ բոլորս այլայլվելու ենք։ Բա ինչի՞ ենք մենք այլայլվում, որ Սևանին Գյոյչա են ասում, դե մի այլայլվեք, բան էր՝ ասեց․․․ Հլը ադրբեջանցիներին թողնենք մի կողմ։ Որ մի հայը մտնում ա Վրաստան, իրա պարտքն ա համարում հատ վրացի բռնի, ասի՝ գիտե՞ս, ձեր այբուբենը Մաշտոցն է գրել։ Էդ նույն տրամաբանության մեջ՝ հնդիկներից հոտ ա գալիս, գյումրեցիները բռի են, ապարանցիները տարօրինակ են, հոկտեմբերյանցիները․․․․ Ասենք՝ ումից ինչ ենք ուզում, էլի»։ |

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
11007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13604:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
157Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
160Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
149Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
224Երեկ, 22:49
