Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.

Քննարկվել են ՀՀ-ի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները

45
Այսօր, 19:42
Քննարկվել են ՀՀ-ի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է Թուրքիայի Հանրապետության նախագահական մշակույթի և արվեստի քաղաքականության խորհրդի անդամ, «Լույս մեդիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Արամ Քուրանին։ Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Լույս մեդիա»-ի գործունեության զարգացման ուղին, միջազգային հեռարձակման ոլորտում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-ների միջոցով հաղորդակցության և երկխոսության հնարավորությունները։