Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.

«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան

70
Այսօր, 21:24
«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան

«Փաստորեն Ալիևի հետ շատ զրույցներ է ունենո՞ւմ, իսկ կարո՞ղ է այդ կուլիսային մյուս զրույցներից պատմել, մեզ լուսավորի թող մի քիչ»,- այս մասին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ադրբեջանը չի կարող ՀՀ-ից պահանջել Սահմանադրության փոփոխություն և որ Ալիևն ընդունել է՝ դա ՀՀ ներքին գործն է։

«Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, Արարատ Միրզոյանն ուրիշ բան էր ասում, ասում էր, որ Ադրբեջանն այդ խնդիրը բարձրացրել է։ Ադրբեջանի պաշտոնյաներն էլ են այդ մասին խոսում։ Ես կոչ եմ անում, որ Փաշինյանն Ալիևի հետ կուլիսային զրույցներից ավելի շատ տեղեկատվություն հաղորդի մեր հանրությանը, որ մենք այդ զրույցների արդյունքները չտեսնենք»,- հավելեց Կարապետյանը։

«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան